Վանաձորի Կերպարվեստի Թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
մուտքն ազատ էոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1974 թ․
ք․ Վանաձոր Տիգրան Մեծի պող. 52

1974թ-ին հիմնադրվել է Վանաձորի Կերպարվեստի թանգարանը։ Այն մարզի միակ կերպարվեստի թանգարանն է։ Թանգարանը զբաղեցնում է եռահարկ կիսալուսնաձև շենք՝ ավելի քան 1800քմ տարածքով: 2004թ-ին շենքը ներառվել է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում: 

Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 2000 գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասը վերաբերվում են 20-րդ դարի 60-80-ական թվականներին։ Այստեղ պահվում են գեղանկարներ, գրաֆիկական ստեղծագործություններ, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։

Առանձնացվում են մի քանի թեմատիկ սրահներ, որոնք իրար հետ կապված են կամ մեկը մյուսին շարունակում են։ Կարելի է տեսնել ինչպես ավագ սերնդի աշխատանքներ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների գործեր։ Շինությունը ունի երեք հարկ, որտեղ առանձին հարկերում ցուցադրված են քանդակը և գրաֆիկան։

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են 235 թանգարանային նմուշներ։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին թանգարանում կազմակերպվում է Լոռու նկարիչների հաշվետու տարեկան ցուցահանդեսը։

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Հայերեն էքսկուրսիայի անվճար է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 1500 դրամ։

Տոմսեր

Մուտքի տոմս - 200 դրամ
Մանկական տոմս (մինչև 18 տարեկան) - 100 դրամ
Օտարերկրացիների տոմս - 500 դրամ

Կոնտակտներ
+374-322-43938
vanart1974@mail.ru
fine-arts-vanadzor.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր